ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» հիմնադրամների հիմնադիր Աննա Հակոբյանը, ով այսօր դուստրերի հետ մասնակցել է Ավելուկի փառատոնին, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել եւ գրառում արել:

«Մենք էլ մասնակցեցինք ամենաերկար ավելուկի հյուսքի պատրաստմանը»,-գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում այսօր՝ հունիսի 29-ին տեղի է ունեցել «Ավելուկի փառատոն»-ը, որի ժամանակ գործվել է աշխարհի ամենաերկար ավելուկի հյուսքը:

Փառատոնը նախաձեռնվել է Գեղարքունիքի զբոսաշրջային ռեսուրսները բացահայտելու, մարզում օրգանիկ գյուղատնտեսության, գյուղական, իրադարձային, մշակութային տուրիզմի ներուժը զարգացնելու, սոցիալական ձեռնարկություններն ու իրենց արտադրանքը հանրությանը ներկայացնելու նպատակով։

Այս խորհրդանշական միջոցառման շրջանակում ցանկացողները մասնակցել են ավելուկի ամենաերկար հյուսքը գործելու ընթացքին՝ սեփական ձեռքերով հյուսելով այն։ Աշխարհի ամենարեկար ավելուկի հյուսքը կգրանցվի «Դյուցազնագիրք» ռեկորդների գրքում:

Ավելուկի փառատոնի ընթացքում մեծ կաթսայի մեջ ավելուկ է պատրաստվել տեղի է ունեցել համտես-հյուրասիրություն: Աննա Հակոբյանը շրջել է տաղավարներով:

Միջոցառումն ուղեկցվել է ուրախ ազգագրական երաժշտությամբ՝ փառատոնի հատուկ հյուրերն են Ներսիկ Իսպիրյանը և «Գաթա» բենդը։