Գյումրիի 102-րդ ռազմաբազայում «ԲԱՆԱԿ-2019» միջոցառումների շրջանակում բաց դռների օր է կազմակերպվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ներկաները կարող էին նկարվել ռազմական տեխնիկայի մեջ, բարձրանալ տեխնիկայի վրա, վերցնել հրաձգային զենքեր (եւ Մեծ Հայրենական պատերազմի ժամանակների, եւ ժամանակակից), հնարավորություն կար կրակել ռազմական զենքերից, նվագում էր ռազմական նվագախումբը, կար հյուրասիրություն, ինչպես նաեւ կազմակերպված էր երեխաների ժամանցը խաղահրապարակում
Մի խոսքով հիանալի ժամանց էր կազմակերպված»:




























