Հակակարկտային կայաններն ընդամնեը մետաղի կույտ են, որոնք ոչ մի օգուտ չեն տալիս կարկուտի դեպքում: Այս մասին այսօր` հունիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

«Գյուղատնտեսության մեջ  ապահաովագրության ներմուծումն ընդամենը փողի լվացման ճանապարհ է, Կառավարությունը սխալ քայլ է անում, եթե մենք ունենք ապահովագրություն, պետք է ունենանք կայուն բույսերի պաշտպանության համակարգ, կայուն անասնաբուժության համակարգ, կայուն ոռոգման եւ մշտական գործող հակակարկտային համակարգ: Ես այսօր էլ պատրաստ եմ վարչապետի հետ մի խորհուրդ ստեղծել էս վիճակից գյուղտանտեսությունը հանելու համար, այսիքնն այս ոլորտում մարդիկ, որոնք իրենց գործով պետք է զբաղվեն, չեն զբաղվում»,-ասաց նա:

Հրաչ Բերբերյանի կարծիքով` մյուս տարի գյուղատնտեսության նախարարությունը նորից կվերականգնվի:

Գյուղատնտեսը դեմ է նաեւ հակակարկտային կայաններին, գտնում է, որ հակակարտային ցանցերն ավելի արդյունավետ են:

«Էդ կայաները մետաղի կույտ են եւ Հայաստանում չեն աշխատում, Կառավարությունը ուղղակի գումարներ է ծախսում, Կարեն Կարապետյանի կառավարությունը դա հաստատեց»,-ասաց նա

Գյուղատնտեսի խոսքով` կարկուտի դիմաց փոխհատուցումն այսօր արդյունավետ չէ, նման վիճակը նաեւ տուրիզմին է վնասում, քանի որ երկրում բնամթերք չկա:

Բերբերյանը նշեց, որ տարբեր մարզերում տարբեր մշակաբույսեր, բանջարեղեն եւ ցանքատարածություններ են վնասվել, իսկ գյուղմթերքի շուկայում գները այդքան էլ չեն բարձրանա, քանի որ այս տարի առանց այդ էլ գները  բարձր են: