Արմավիրի  մարզի Լուկաշին համայնքի բնակիչներն այսօր` հունիսի 29-ին, մոտ մեկ ժամից ավելի փակել են գյուղին հարակից մայրուղին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լուկաշինի համայնքապետ Կարեն Մկրտչյանը: Նա նշեց, որ երեկ` հունիսի 28-ին 16 րոպե անընդմեջ  տեղացած կարկուտը վնասել է ամբողջ բերքը` 90-100 տոկոսով:

«Եթե երեկ 400 դրամով պետք է էդ բերքը մթերեր, էսօր արդեն 30-40 դրամ էլ չեն տանում, ահավոր վիճակ է, ես չգիտեմ ինչ է լինելու: Գյուղացին պահանջում է, որ փոխհատուցում տրվի, վարկերը եւ տոկոսադրույքները սառեցվի, որովհետեւ չեն կարող ոչ մի ձեւով վճարել»,-ասաց նա:

Համայնքապետն ասաց, որ գյուղացիները բողոքի ակցիան դադարեցրել են միայն մարզպետարանի  գյուղվարչության պետի այցից հետո, երկուշաբթի էլ հանձնաժողո է ստեղծվելու, որպեսզի գնահատվեն վնասները:

Գյուղապետը նշեց, որ գյուղում  90-100 տոկոսով բերքը փչացել է եւ ցորենի, գարու ցանքատարածքությունները եւ պտղատու այգիները եւ բանջարեղենը: