Հունիսի 28-ին Արցախի ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ ս.թ. մայիսի 30-ին ոստիկանության շրջանային բաժնի քարտուղարություն է մուտքագրվել Շուշիի շրջանի բնակչուհի, 48-ամյա Ա. Ի-ի դիմումը, որի ստուգմամբ պարզվել է, որ 2018թ. դեկտեմբերի 25-ին նույն շրջանի բնակչուհի, 53-ամյա Ի. Բ-ն առանց Ա. Ի-ի իմացության վերջինիս անձնագրով ներկայացել է Ստեփանակերտ քաղաքում տեղակայված էլեկտրոնիկայի խանութներից մեկը եւ Ա. Ի-ի անվամբ ձեւակերպել ապառիկ եւ ձեռք բերել 2 հատ բջջային հեռախոս:
Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընդհանուր գումարը կազմել է 191.000 դրամ:
Նախապատրաստվում են նյութեր ըստ ենթակայության ուղարկելու համար:




























