Արցախի ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ հունիսի 27-ին ժամը 20:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի բնակիչ, 30-ամյա է. Ս-ն տանը վիճաբանության մեջ է մտել նույն շրջանի բնակիչ, 48-ամյա Ա. Մ-ի հետ, որի ընթացքում մեկ անգամ հարվածել է գլխի ճակատային մասին։

Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա.Ս-ն ստացել է մարմնական վնասվածք եւ տեղափոխվել բուժհաստատություն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: