Իրանի արդյունաբերության եւ հանքահորերի փոխնախարար Ահմադ Հադեմոլմելեհը հանդիպել է Թեհրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների արդյունաբերական համագործակցության հեռանկարներն Իրանում, հաղորդում է Press tv-ին՝ վկայակոչելով IRNA գործակալությունը։
Հադեմոլմելեհը կարեւորել է արդյունաբերական համագործակցությունը երկու երկրների միջեւ եւ կոչ արել հայ գործարարներին արդյունաբերական նպատակներով այցելություններ կատարել Իրան:
Իր հերթին Գրիգոր Առաքելյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ մասնակցել Իրանի արդյունաբերության եւ հանքահորերի նախարարության կողմից կազմակերպված ծրագրերին:





























