Հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-ի ցերեկը, 3-5-ը սպասվում է առանց տեղումներ եղանակ: Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ից հուլիսի 1-ը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, հուլիսի 3-5-ը նույնքան կբարձրանա։

«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +26+28:

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +15+20,

Կոտայքի լեռներում գիշերը` +7+10, ցերեկը՝ +15+20,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +23+25,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +7+10, ցերեկը՝ +15+20,

Լոռիում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +17+21, 

Տավուշում գիշերը՝ +10+14, ցերեկը` +21+26,  

Արագածոտնի լեռներում գիշերը` +7+10, ցերեկը՝ +15+20,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +15+17, ցերեկը՝ +26+29,

Արարատում գիշերը` +15+17, ցերեկը՝ +26+29, 

Արմավիրում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +26+29,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +7+10, ցերեկը՝ +15+20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +15+17, ցերեկը՝ +26+29,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +11+16, ցերեկը՝ +23+25,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +14+17,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +9+14, ցերեկը՝ +20+25: