Արմավիրի մարզում, հունիսի 30-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։50-ի սահմաններում Վանանդ գուղի բնակիչ 28-ամյա Խաչատուր Մուրադյանը իր վարած BMW մակնիշի 90 QQ 095 համարանիշի ավտոմեքենայով Վանանդ-Հուշակերտ ավտոճանապարհի 6 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել քարերին եւ գլխիվայր շրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Խ․ Մուրադյանը տեղում մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։