Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից մարտի 20-ին Կենտրոնականի բաժնում հաղորդում է  ստացվել,  որ Սարյան փողոցում կողոպտել են 35-ամյա Կարինե Ա.-ին՝ հափշտակելով նրա ոսկյա շղթան` կախազարդով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 19.00-ին,  ոստիկանության ծառայողները Ռուսթավելու փողոցի թիվ 48 շենքի մոտից, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 17-ամյա Աշոտ Խ.-ին, 22-ամյա Հովակ Հ.-ին եւ 21-ամյա Ռուբեն Պ.-ին:

Հափշտակվածը մասամբ առգրավված է: Կատարվում է հետաքննություն: