Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 06:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Թոխմախ կենտրոնական գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նուբարաշեն փողոցում «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ջ.Ե.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել էլեկտրական սյանը. տուժածներ չկան:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը եւ դադարեցրել գազի արտահոսքը: