Երկուշաբթի Քաբուլում պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 34 մարդ եւ տուժել 68-ը, հայտնում է «Սինհուա»-ն:

Ավելի վաղ Al Jazeera-ն տեղեկացրել էր 10 զոհվածի մասին:

Ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել մայրաքաղաքի դիվանագիտական թաղամասում: Դրանից բացի պայթյունի վայրի մերձակայքում է գտնվում Աֆղանստանի Ազգային պաշտպանության նախարարության շենքերից մեկը: Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ: Իրադարձության վայրը շրջափակված է ուժայինների կողմից:

TOLOnews հեռուստաալիքի տեղեկություններով՝ ահաբեկչական հարձակմանը մասնակցած երկու գրոհայիններ թաքնվել են հարեւան շենքում եւ հրաձգություն են սկսել անվտանգության ուժերի աշխատակիցների հետ:

Հարձակման պատասխանատվությունը չի ստանձնել երկրում գործող ոչ մի խմբավորում: