Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները,  Արագածոտնի մարզի Արա լեռան ստորոտում գտնվող ամառանոցից գողություն կատարելու պահին, բռնել եւ բերման են ենթարկել 21-ամյա Անդրանիկ Մ.-ին ու 25-ամյա Ռաֆայել Շ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք դռան փականը կոտրելով՝ 64-ամյա Աղավնի Ա.-ի պատկանող ամառանոցից փորձում էին գողություն կատարել:

Անդրանիկ Մ.-ն ու  Ռաֆայել Շ.-ն  ձերբակալված են:

Կատարվում է նախաքննություն: