Գյուղատնտեսությունը շարունակում է մնալ երկրի խնդրահարույց ոլորտներից մեկը, սական վերջին շրջանում իշխանություների եւ անձամբ երկրի ղեկավարի կողմից ցուցաբերվող ոշադրությունը լավատեսություն է ներշնչում, այնքան, որ կարելի է անգամ այս ոլորտում տնտեսական աճ ակնկալել։

Մարտի 21-ի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ազգային ժողովի Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար, ՕԵԿ պատգամավոր Խաչիկ Հարությունյանը։

«Մարտի 11-ին Ծաղկաձորում տեղի ունեցած խորհրդաժողովի ժամանակ, որին մասնակցում էր նաեւ հանրապեության նախագահ Սերժ Սարգսյանը, կարեւորվեց գյուղատնտեսությանը պետական աջակցություն ցուցաբերելու հարցը։ Նախագահը ընդգծեց ոլորտին ցուցաբերվող պետական աջակցության դերի մասին, ինչը զգալիորեն կթեթեւացնի գյուղացու հոգսը»,-նշեց Հարությունյանը։

Անդրադառնալով գարնանացանի եւ հատկապես գարու ու կարտոֆիլի սերմացուների ներկրման հարցին՝ ՕԵԿ պատգամավորը նկատեց, որ այս տարի Հայաստան կներկրվի 2000 տոննա գարու եւ 2500 տոննա կարտոֆիլի սերմնացու։ «Ընդ որում, կարտոֆիլի սերմացուն կներկրեն մասնավոր ընկերություններ, հետեւապես սեմացուն գյուղացիներին բաշխելու գործընթացը դուրս կլինի պետական շրջանակներից»,- տեղեկացրեց պատգամավորը։

Ամփոփելով՝ Հաոթյունյանը հիշեցրեց, որ օրերս Ծաղկաձորում տեղի ունեցած գյուղատնտեսական խորհրդաժողովում քննարկված երկու՝ այգեգործությանը եւ անասնապահությանը զարկ տվող 52 մլն եւ 20 մլն դոլար արժողությամբ ծրագրերը շուտով մուտք կգործեն ԱԺ։
Նշենք, որ «ՀՀ գյուղատնտեսության զարգացման 2011 թվականի ծրագրերը եւ հիմնախնդիրները» թեմայով խորհրդաժողովին Սերժ Սարգսյանը կոչ էր արել ավելացնել ջանքերը եւ առանձնապես ուշադրություն դարձնել գյուղին եւ գյուղատնտեսական ոլորտին։ «Ցավոք սրտի գյուղը եւ գյուղատնտեսությունն անցած տարի տուժել են՝ մի կողմից բնակլիմայական պայմանների, մյուս կողմից՝ անուշադրության պատճառով»,- ասել էր նա։