Porsche ընկերությունը Շանհայում ցուցադրել է Taycan էլեկտրոքարի առաջին նախատիպը, հաղորդում է Autonews-ը:  

Ցուցադրական փորձարկումներ տեղի կունենան Porsche Experience Center պոլիգոնում, ապա միջոցառումներ՝ ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում:

Էլեկտրոքարն արդեն փորձարկել է չինացի մրցարշավորդ Լի Չաոն: Նրա խոսքով՝ նոր Taycan-ը լայն հնարավորություններ է տալիս, այն հարմարավետ է հեռավոր ուղեւորությունների համար, ինչը հատուկ է սեդանին:

Նոր մոդելն ունի երկու էկելտրական շարժիչ՝ Porsche 919 Hybrid –ի նման, ունի 600 ձիաուժ, աշխատում է 800 վոլտ համակարգով

Porsche Taycan-ի առավելագույն արագությունը գերազանցում է ժամում 250 կմ-ը: