Հուլիսի 1-ին,  ժամը 04.30-ին,  «Զվարթնոց» օդանավակայանի  գծային բաժնի  ոստիկանության  քրեական հետախույզների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կրասնոդար-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո  գծային բաժին բերման է ենթարկվել 58-ամյա Ռուդոլֆ Ա.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա  2018թ. հոկտեմբերի 25-ից հետախուզվում էր  ԳԴՀ իրավապահ մարմինների կողմից՝ քրեական  օրենսգրքի 316   հոդվածի  մեղադրանքով  (զինված կողոպուտ):