Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հատխույզների ստացած օպերատիվ տվյալները ՊՊԾ ծառայողների աջակցությամբ իրացնելիս պարզվել է, որ հունիսի 20-ին Ներքին Հանդ բնակավայրի 66-ամյա մի բնակիչ նույն գյուղի տարածքից գողացել է մի ցուլ եւ այն պահել գյուղի նախկին կաթսայատան շենքում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 1-ին, ժամը 23.30-ին, նա հրավիրվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է: Իսկ տուժած տղամարդը նախկինում ոստիկանություն չի դիմել հուսալով, որ իր ուժերով կգտնի ցուլը:

Նախապատրաստվում են նյութեր: