Հրապարակվել են Հայաստանի ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները:
Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 21 դիմորդներից քննությանը ներկայացել է 16-ը, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 9-ին: Որակավորման վկայականը ուժի մեջ է 5 տարի ժամկետով:
Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2011 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 4 քննություն, որոնց արդյուքներով տրվել է 40 վկայական:
Հայաստանում այսօրվա դրությամբ, որակավորման վկայական ունի 406 հաշվապահ:





























