«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ հուլիսի 4-ին ժամը 10։00-19:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի`Մարտունի քաղաքի, Լիճք եւ Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




























