Երեւանի քաղաքապետարանի ձեռք բերած բազմաֆունկցիոնալ մեքենաները, որոնք ձմռանը մաքրում էին ձյունը, հիմա վերածվել են ջրցանի եւ մաքրում են մայրաքաղաքի փողոցները։

Երեւանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են մեքենաները մաքրում Երեւանի փողոցները: