Ֆիլիպինների նախկին առաջին տիկնոջ՝ Իմելդա Մարկոսի 90-ամյակի երեկույթը տխուր ավարտ ունեցավ։ Ավելի քան 260 մարդ հայտնվեց Մանիլայի հիվանդանոցում՝ սննդային թունավորման կասկածանքով։
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, շտապօգնության Փասիգ շրջանի բաժանմունքը լցվել էր փսխուք, լուծ եւ գլխապտույտ ունեցող պացիենտներով։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ հիվանդանոցում 261 մարդ է հայտնվել։
Հանգուցյալ դիկտատոր Ֆերդինանդ Մարկոսի այրին չի տուժել, տեղեկացրել է DWIZ ռադիոկայանը։
Իմելդա Մարկոսը հայտնի է կոշիկի, ոսկերչական զարդերի եւ արվեստի նմուշների իր հսկայական հավաքածուով։ Նրա ընտանիքը շարունակում է ազդեցիկ մնալ քաղաքականությունում եւ լավ հարաբերություններ է պահպանում նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հետ։
Հյուրերին կերակրել են բրնձով, խաշած ձվերով եւ ֆիլիպինյան ավանդական Ադոբո հավերով։
«Ուտելիքը կարող էր փչացած լինել, բայց մենք ամուր ենք մնում»,- ասել է նրա աղջիկը՝ նոր սենատոր Իմի Մարկոսը։
Իմելդա Մարկոսը անցնում է կաշառակերության գործերով, որոնք նրան հետապնդում են այն ժամանակվանից, երբ նրա ընտանիքը տապալվեց 1986-ի ժողովրդական ապստամբության հետեւանքով։
Անցած տարի նա դատապարտվեց 11 տարվա բանտարկության կոռուպցիայի մեղադրանքի յոթ կետով՝ 1970-ականներին շվեյցարական բանկեր 200 մլն դոլարի անլեգալ բանկային փոխանցումների համար։
Մարկոսը չի ընդունում մեղադրանքները եւ ազատ է արձակվել գրավի դիմաց՝ բողոքարկման սպասելով։




























