Ճապոնիայի հարավում հորդառատ անձրեւների պատճառով 1 մլն մարդու են տարհանում, հաղորդում է CNN-ը:

Ակնկալվում է, որ մեկ օրվա ընթացքում մեկ ամսվա նորմային հավասար տեղումներ կգրանցվեն:

Կյուսյու կղզում, որը 13,3 մլն բնակչություն ունի, ավելի քան 350 մմ անձրեւ է տեղացել: Օդերեւութաբանների խոսքով՝ Կագոսիմայի պրեֆեկտուրայի առանձին հատվածներում կարող է ժամում ավելի քան 80 մմ տեղումներ գրանցվել:

Օդերեւութաբանական ծառայությունը հայտնել է սողանքների եւ ջրհեղեղի վտանգի մասին:

Իշխանությունները բնակիչներին կոչ են անում լքել այդ շրջանը: