Վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգի մասին նոր նախագծով պարտադիր ուսուցում նախատեսվում է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների վարման իրավունքի վկայական ստանալու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Օրենքի նախագծով ուսուցում պահանջվում է միայն «C» կատեգորիայի /բեռնատար տրանսպորտային միջոցների վարման/ իրավունքի վկայական ստանալու համար: Հայաստանը պարտավորվել է վարորդական վկայականների տրամադրման կարգը համապատասխանեցնել Եվրապառլամենտի և Խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 2006/126/ԵՀ հրահանգի պահանջներին, ուստի օրինագծի ընդունումը պայմանավորված է պարտավորությունը կյանքի կոչելու անհրաժեշտությամբ:

Բացի այդ՝ վարելու իրավունք ստանալու համար ուսուցման գործունեությունը լիցենզավորվելու է: Հայաստանը հիշյալ պարտավորությունները ստանձնել է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի /CEPA/ կիրարկման ճանապարհային քարտեզով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ «Ժամանակ» թերթի տեղեկությունների, ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգի մասին նոր նախագիծը, ըստ որի՝ այլևս բավարար չէ, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու հա¬մար քաղաքացին հաջող հանձնի թեսթային և գործնական քննությունները:

«Նոր կարգի համաձայն՝ քաղաքա¬ցին պարտադիր պետք է ներկայացնի ուսուցում իրականացնող կազմակերպու¬թյան (այդ թվում՝ ռազմաուսումնական հաստատության) կողմից տրված վա¬րորդական դասընթացների ավարտական քննություննե¬րը դրական հանձնելու վերա¬բերյալ փաստաթուղթ: Այսպիսով, կառավարությունը ավտոդպրոցների համար գործ է կպցնում, նախապես ավտոդպրոցների գործունե¬ությունը դարձնելով լիցենզավորման ենթակա գործու¬նեության տեսակ: Պատկե¬րացնում եք, չէ՞, թե ուր է տա-նում այս ամենը»,-գրել էր թերթը:

«Ժամանակ». «Գործ են կպցնում». Վարորդական վկայականի համար բավարար չեն լինի միայն գործնական ու թեստային քննությունները