Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում րոշում կայացրեց կառավաեւրության պահուստային ֆոնդից շուրջ 4,87 մլրդ րամ հատկացնել Ջրային կոմիտեին:
Նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան,ը, ով նշեց, որ սա մեր ամենախնդրահարույց համակարգերից մեկն է. «Համակարգ, որտեղ տարիներ հսկայական պարտքեր են կուտակվել եւ վերջին շրջանում բազմաթիվ աղմկոտ բացահայտումներ են կատարվել պատկան մարմինների կողմից»,- ասաց Պապիկյանը:
Նրա խոսքով՝ ջրօգտագործողների ընկերության՝ դեռեւս անցած տարիներից կուտակած պարտքից զատ, 2018 թվականի ընթացքում կուտակված պարտքերը կազմել են 6,941 մլրդ դրամ՝ «Ամերիա» բանկից վերցված վարկի տեսքով:
«Տարիներ շարունակ Ջրօգտագործողների ընկերությունները տարեվերջին ՀԷՑ-ին պարտքը մարելու համար դիմել են բանկերին ու ստացած գումարը մյուս տարվա ստացած դոտացիայով փորձել են փոխհատուցել, ու ամեն տարվա մեկնարկին համակարգը մարել է նախորդ տարվա պարտքը։ Այս տարին էլ բացառություն չի եղել, եւ մեր կողմից տրամադրված 7 մլրդ 435 մլն դրամն ուղղվել է նախորդ տարվա գոյացած պարտքի մարմանը, բայց այն բավարար չի եղել տարին սկսել զրոյական մեկնարկային կետից»,-ընդգծեց Պապիկյանը՝ հավելելով, որ սա 1-2 տարվա խնդիր չէ:
Նախարարը նշեց՝ կառավարությունը գոնե վերջին տարիների համար նախադեպ չունեցող քայլ է կատարում. «Այս պահին 4,87 մլրդ դրամի պարտավորությունները մարելու եւ զրոյացնելու համար առաջարկում ենք գումար տրամադրել համակարգին: Սա կբերի նրան, որ աշնանը համակարգը կմտնի նոր տարի զրոյական պարտքով, ինչը հնարավորություն է տալու համակարգի առողջացմանը»:
Սուրեն Պապիկյանը կոչ արեց քաղաքացիներին պարտաճանաչ վճարել ջրի դիմաց ու հետեւողական լինեն, որ գումարները հասնեն իրենց նպատակին։ Նա հավելեց, որ հիմա քննարկվում է այն տարբերակը, որ բոլոր վճարումները լինեն անկանխիկ տարբերակով:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ պետք է արձանագրել, որ կա համակարգային խնդիր, երբ համակարգում պարտքն անընդհատ աճել է. «Ու ամենակարեւոր հարցը, որ պետք է քննարկենք այս գումարները տրամադրելուց, այն է, թե վերջապես ե՞րբ ենք կարողանալու նստել ու քննարկել համակարգային ու խորքային փոփոխությունները»:
Իր հերթին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ ջրօգտագործողների հետ կապված քրեական գործերը քննվում են, որպեսզի պատճառված վնասները վերականգնվեն։





























