Ֆրանսիայում Մորիս անունով աքաղաղը, որի վաղ առավոտյան ծուղրուղուն հարեւաններին հոգնեցրել է, հայտնվել է դատական ճակատամարտի կենտրոնում: Տարեց զույգը գանգատվել է, որ աքլորն իրենց հոգնեցրել է իր ծուղրուղուով, հայտնում է BBC-ն:
Թռչունի տերը՝ Քորնի Ֆեսոն, ասում է, որ աքլորն ուղղակի անում է այն, ինչ անում են բոլոր աքաղաղները: Ռոշֆորի դատարանում քննությանը ներկա չէին ո՛չ Մորիսը, ո՛չ նրան մեղադրողները: Բայց աքլորին, որն ինչ-որ իմաստով տեղական հայտնի է դարձել, աջակցել են մյուս աքաղաղները, որոնք հավաքվել են դատարանի շենքի մոտ:
Հայցվորներ Ժան-Լուի Բիրոնը եւ Ժոել Անդրիեն մոտ 15 տարի առաջ տուն էին կառուցել Սեն-Պյեռ-դ՛Օլերոն գյուղում, որը հետագայում դարձել է ծերանոց:
Նրանց խոսքով՝ պատճառներից մեկը, որ նրանք այս շրջանն են ընտրել, տեղանքի անդորրն է: Բայց Մորիսի հետ կապված խնդիրներն առաջացել են 2017 թվականից:
Տեղական համայնքի համար նրա կողմնակիցների խնդիրը պարզ է՝ աքաղաղները գյուղական կենսակերպի մասն են, եւ նրանք ողջամիտ չեն համարում նրանց երգեցողության դադարեցման պահանջը:
Հարցն այն է, թե հարկավո՞ր է արդյոք դա ձեռնարկել Մորիսի նկատմամբ, որը հիմա քննարկել է դատարանը եւ սեպտեմբերին որոշում կկայացնի:





























