Ուրբաթ Վաշինգտոնի դատարանը փաստաթուղթ է ստորագրել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի եւ նրա կնոջ՝ Մակքենզիի պաշտոնական ամուսնուլուծության մասին:

Հաջորդ փուլում Մակքենզիի անունով կփոխանցվի Amazon.com Inc-ի մոտ 19,7 միլիոնի բաժնետոմս:

Սա կազմում է ընկերության բաժնետոմսերի 4 տոկոսը, որը կազմում են 38,3 մլրդ դոլար, ինչը, ինչպես նշում է պարբերականը, Բեզոսի նախկին կնոջն ավտոմատ կտեղադրի Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշի 22-րդ տեղում, որի մեջ են մտնում աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ:

Մակքենզին իր հերթին ամուսնուն է թողել Washington Post-ում եւ Blue Origin ընկերությունում իր բաժինը:     

Դրանից բացի, զույգը թղթեր է ստորագրել երեխաների հետ ժամանակի տեղաբաշխման մասին:

Կինը նաեւ գրավոր պարտավորվել է ամուսնուց ստացած կարողության կեսը ծախսել բարեգործության համար: