Չինաստանում արգելք է սահմանվել տղամարդկանց տարածված ամառային սովորության վրա՝ վեր բարձրացնել մարզաշապիկները՝ մերկացնելով փորը, հայտնում է The Guardian-ը:
«Պեկինյան բիկինիի», Չինաստանում այսպես են անանում այդ սովորությունը, արգելքը մտցրել է Ցզինան քաղաքը, որը գտնվում է երկրի արեւելքում:
Քաղաքային իշխանությունները հայտարարություն են հրապարակել, որով արգելվում է «ոչ քաղաքակիրթ վարքագիծը, որը լրջորեն ազդում է քաղաքի իմիջի վրա»:
Արգելքը խախտողներին պատիժ է սպառնում, սակայն չի նշվում, թե կոնկրետ ինչպիսի: Հատկապես ծանր խախտում է համարվում փորը մերկացնելը հասարակական վայրերում՝ այգիներում, հրապարակներում, ավտոբուսներում եւ բիզնես կենտրոններում:
Ցզինանը Չինաստանում միակ քաղաքը չէ, որն արգելում է փողոցում փորը ցույց տալ: Ավելի վաղ նույն կանոնը մտցրել էր նաեւ Տյանցզինը՝ հայտարարելով մերկ իրանի ցուցադրության պատճառով 200 յուան տուգանելու մասին:





























