Շաբաթ միլիարդատեր Ջերեմի Էփշթեյնը ձերբակալվել է Ֆլորիդայում եւ Նյու Յորքում անչափահաս աղջիկներին սեռական թրաֆիքինգի ենթարկելու մեղադրանքով, հաղորդում է ABC News-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, Էփշթեյնը ձերբակալվել է, երբ վերադառնում էր Միացյալ Նահանգներ Ֆրանսիայից:

Միլիարդատիրոջ դեմ առաջադրված հստակ մեղադրանքների մասին դեռեւս լուրեր չկան, սակայն հեռուստաալիքի աղբյուրները պնդում են, որ խոսքը վերաբերում է դավադրությանը եւ աղջիկների վաճառքին: Աղբյուրների խոսքերով՝ առաջադրված մեղադրանքների առնվազն կեսը վերաբերում է ավելի քան 10 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին:

Էփշթեյնի դեմ մեղադրական գործողությունները մնալու են գաղտնի մինչեւ լսումների մեկնարկը Մանհեթենի դատարանում, որոնցից առաջինը տեղի կունենա երկուշաբթի:

Էփշթեյնի փաստաբան Մարտին Ուեյնբերգը չի պատասխանել հեռուստաալիքի նամակներին եւ զանգերին, որոնք վերաբերում էին ձերբակալության հարցին: