Չինաստանում ձերբակալված Ինտերպոլի նախկին ղեկավար Մեն Հունվեյի տիկին Գրեյսը դատի է տվել կազմակերպությանը, հաղորդում է South China Morning Post-ը:

Այդ տեղեկատվությունը հաստատել են նաեւ նրա փաստաբանները:

Կինը մեղադրել է Ինտերպոլին, որ կազմակերպությունը մտադիր էր ստիպողաբար լռեցնել իր ամուսնուն, երբ Գրեյսը հայտարարել է Հաագայի մշտական արբիտրաժային դատարան դիմելու իր մտադրության մասին:

«Ինտերպոլն ի վիճակի չէր պաշտպանել եւ աջակցել իմ ընտանիքին եւ ներքաշված է իր երկրի՝ Չինաստանի միջազգային հակաիրավական գործողությունների մեջ»,-նշել է Հունվեյի տիկինն իր հայտարարության մեջ:

Ավելի վաղ Ինտերպոլի նախկին ղեկավար Մեն Հունվեյը ձերբակալվել էր Չինաստանում կոռուպցիայի մեղադրանքով, խոստովանել էր իր մեղքն ավելի քան 2 մլն դոլար կաշառք վերցնելու կապակցությամբ: