Հնագույն Homo erectus-ի (Ուղիղ քայլող մարդ) քարացած մնացորդներ են հայտնաբերվել Ինդոնեզիայում, որի տարիքը գերազանցում է նախորդ գտածոներինը։ Հայտնագործությունը կատարվել է Ճավա կղզու կենտրոնական մասում ինդոնեզացի հնագետների կողմից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Jakarta Post-ին։

Գտածոն առաջին ապացույցն է այն բանի, որ մարդը ժամանակակից Ինդոնեզիայի տարածքում գոյություն է ունեցել 1,8 մլն տարի առաջ։ Բոլոր նախորդ գտածոները կղզիներում, որոնք կազմում են ներկայիս Ինդոնեզիան, ավելի քան 1,5 մլն տարվա պատմություն ունեն, տեղեկացնում է պարբերականը։

Մինչեւ հիմա Ուղիղ քայլող մարդու մնացորդներ, որոնց տարիքը համեմատելի է նոր գտածոյի հետ, հանդիպել են միայն Աֆրիկայում, Ասիայի եւ Եվրոպայի աշխարհամասային երկրներում, այդ թվում Կովկասում (Վրաստանում հայտնաբերված գտածոները 1991-2005 թվականներին նույնպես մոտ 1,8 մլն տարվա են եղել եւ համարվում են հնագույնը)։

Համարվում է, որ Ուղիղ քայլող մարդը որպես կենսաբանական տեսակ ձեւավորվել է մոտ 2 մլն տարի առաջ։