ԱՄՆ-ում 98 տարեկան հասակում համացել է լեգենդար ջազային դաշնակահար Փայնթոփ Փերքինսը, ով այս տարվա փետրվարին արժանացել էր աշխարհահռչակ «Գրեմմի» մրցանակին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով  AR-ին։

Փերքինսը երկրպագունների հիշողության մեջ մնացել է, որպես ագրեսիվ եւ շեշտված խռպոտ ձայնով երգիչ: «Նա մարմնավորում էր բլյուզը, նա ապրում  եւ շնչում էր բլյուզով» -ասել է երգչի ներկայացուցիչ Հյու Սաութարդը։

Փետրվարին Փերքինսը «Գրեմմի» մրցանակն ստացել է ավանդական բլյուզի լավագույն ալբոմ  անվանակարգում, որը կոչվում է «Joined at the Hip: Pinetop Parkins & Wilie «Big Eyes»: Նա բլյուզի սիրահարների համար կենդանի լեգենդ էր:

Փերքինսը պճնամոլ էր եւ ծխում էր մինչեւ կյանքի վերջին օրը։ «Երկու չիսբուրգեր մի կտոր տորթ եւ գեղեցիկ աղջիկներ. ահա այն ամենը ինչ պետք էր մեծ դաշնակահարին, երբ նա չէր նվագում»- ավելացրել է Սաութարդը: