Ruby Roman (Հռոմեական սուտակ) տեսակի խաղողի ողկույզը երեքշաբթի Կանաձավայի (Իսիկավա պրեֆեկտուրա) աճուրդում վաճառվել է 1,2 մլն իենով (11 հազար դոլար), տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Kyodo գործակալությանը։
Գնորդը ավանդական ճապոնական հյուրանոցների մասնավոր ցանցի սեփականատեր է։ «Մենք 1,2 մլն էինք նախատեսել, որպեսզի նշենք տեղի աճուրդներում խաղողի այդ տեսակի հայտնվելու 12-ամյակը»,- նրա խոսքերը մեջբերում է գործակալությունը։ «Հռոմեական սուտակի» ողկույզը առաջինն էր, որ վաճառվեց աճուրդում այս տարի։
Այս տեսակի խաղողը գնահատվում է զարմանալիորեն քաղցր սուտակե-կարմիր պտուղների համար, որոնք առանձնակի թարմացնող համ ունեն։ Այն աչքի է ընկնում խոշոր հատիկներով, որոնք հասնում են գոլֆի գնդակի չափի։ Այս տեսակը Իսիկավայի տարածք է բերվել 1994-ին, իսկ վաճառքի հանվել է միայն 2000-ականներին։ Սպասվում է, որ այս տարի Ճապոնիայում կվաճառվի մոտ 26 հազար նման խաղողի ողկույզ։




























