Տասնյակ միջուկային ռեակտորներ են գործում աշխարհի սեյսմավտանգ շրջաններում, դրանցից 14-ը՝ բարձր վտանգավորության գոտում, ցույց է տվել The Wall Street Journal-ի վերլուծությունը։
Ինչպես գրում է պարբերականը, այդ ԱԷԿ-ների մեծ մասը գտնվում են Ճապոնիայում եւ Թայվանում։
The Wall Street Journal-ը հետազոտել է տեղանքը, որտեղ գտնվում են ավելի քան 400 միջուկային ռեակտորներ, ինչպես նաեւ 100 ռեակտորներ, որոնք կամ նախագծվում կամ արդեն կառուցվում են։
Վերլուծության տվյալներով, աշխարհում գործող 48 ռեակտորներ կամ դրանց 11 տոկոսը գտնվում են չափավոր սեյսմաակտիվ շրջաններում։ Դրանց շարքին է դասվում նաեւ Ֆուկուսիմա Դաիչին։ 14 ռեակտորներ կամ 3 տոկոսը գտնվում են բարձր վտանգավորության սեյսմավտանգ գոտում։ Դրանցից 10-ը տեղակայված են ափից մեկ միլ հեռավորության վրա, ինչը նրանց ենթարկում է ցունամիի վտանգի։
Ճապոնիայում եւ Թայվանում գտնվում են բարձր ակտիվության գտում կառուցված 14 ռեակտորներից 10-ը։ ԱՄՆ-ն նման գոտիներում ունի երկու ռեակտոր, Սլովենիան եւ Հայաստանը՝ մեկակական։ Հայաստանը նախատեսում է կառուցել եւս մեկը։





























