Digitain-ը՝ ոլորտի ծրագրային ապահովման խոշորագույն ընկերություններից մեկը, միջազգային ընդլայնման ծրագրի շրջանակներում հայտարարել է Մեծ Բրիտանիայի Շեֆիլդ քաղաքում նոր տարածաշրջանային գրասենյակ բացելու մասին։

Շեֆիլդ քաղաքի ընտրությունը հատկանշական էր նրանով, որ այն ապահովում է բիզնեսի եւ նորարարության համար բարենպաստ պայմաններ, ինչն էլ անհրաժեշտ էր Դիջիթեյնի հետագա զարգացման համար:

Նոր գրասենյակը գլխավորելու է միջազգային բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Սայմոն Ուեսթբերին: Նոր գրասենյակը մատուցելու է հաճախորդների հետ աշխատանքի եւ հաշիվների կառավարման տեղայնացված ծառայություններ, որոնք ուղղված են լինելու Digitain-ի հետագա միջազգային ընդլայնման ծրագրի իրականացմանը։ Նախատեսվում է նոր գրասենյակներ բացել Ասիայում, Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում:

Սայմոնի առանցքային կարճաժամկետ դերն է՝ զարգացնել բիզնեսը Մեծ Բրիտանիայում եւ ամրապնդել Digitain-ի առաջատար դիրքերը խաղային շուկայում:

Սայմոն Ուեսթբերին նշել է. «Ուրախ եմ, որ գլխավորում եմ Digitain-ի ընդլայնումը դեպի Մեծ Բրիտանիա եւ ավելի ընդարձակ կարգավորվող շուկաներ: Digitain-ը մի ընկերություն է, որն առաջատար դիրքեր է գրավում խաղային ոլորտում: Մեծ Բրիտանիայում գրասենյակի բացումը շատ նշանակալից իրադարձություն է, որը կօգնի մեզ գործընկերներին հնարավորինս մոտ լինել»:

Անցնող տարին առանձնահատուկ արդյունավետ էր Digitain-ի համար: Ընկերությունն ընդլայնել է իր միջազգային գործունեությունը Եվրոպայից դեպի Ասիա, Աֆրիկա եւ Լատինական Ամերիկա՝ ունենալով ոլորտի առավել ճկուն, հարմար եւ արդյունավետ ծրագրային հարթակ: