Իսլանդիայում մարտի 22-ին քիչ քանակությամբ ռադիացոն մասնիկներ են հայտնաբերվել, որոնք հավանական է տեղափոխվել են Ճապոնիայի Ֆուկուսիմայի շրջանի վթարված ատոմակայանի տարածքից, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը։
«Ռադիոակտիվ փոշու տարածումն ամբողջ հյուսիսային կիսագնդում օրերի հարց է», հայտնել է Նորվերգիայի մթնոլորտի հետազոտման ինստիտուտի ավագ գիտաշխատող Անդրեաս Շտոլը, հավելելով, որ Եվրոպայի բնակիչներին վտանգ չի սպառնում ռադիացիայի հետ կապված:
Ռադիոակտիվ փոշին տարածվել է Ճապոնիայից դեպի Արեւելք, անցնելով Խաղաղ օվկիանոսով, Հյուսիսային Ամերիկայով, Ատլանտյան օվկիանոսով ու հասել Իսլանդիա: «ՌԻԱ Նովոստի-ի» փոխանցմամբ՝ ռադիոակտիվ փոշու վտանգավոր մասնիկների քանակը շատ փոքր է եւ վնասակար չէ առողջությանը։
Ֆրանսիայի միջուկային անվտանգության գործակալության կանխատեսմամբ, ռադիացիոն մասնիկները Ֆրանսիա են հասել մարտի 22-ին, սակայն դրանք առկայությունն օդում 1000 անգամ ավելի փոքր է, քան Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո:





























