Կալիֆորնիա նահանգի շրջանային դատարան է հրավիրվել  Apple ընկերության հիմնադիր ու ղեկավար Սթիվ Ջոբսը: նա դատարանում պատասխանելու է դատապաշտպանների հարցերին՝ երաժշտական iTunes խանութի դեմ ներկայացված հայցի շրջանակներում, հաղորդում է Reuters-ը։

Համապատասխան վճիռը կայացվել է երկուշաբթի մարտի 21-ին, անտեսելով Apple ընկերության դատապաշտպանների բողոքը։ Հարցաքննության առավելագույն ժամկետը երկու ժամ է, սակայն հայտնի չէ  թե Ջոբսը երբ հանդես կգա դատարանում:

Apple-ի հիմնադրի մեկնաբանությունները կներկայացվեն դատական լսումների ժամանակ, որը վերաբերելու է երաժշտական խանութի աշխատանքի մեխանիզմին։ Այս ամենը վերաբերվում է 2004թ դեպքերին, երբ Apple-ը սահմանափակել էր RealNnetworks ընկերության կայքից երաժշտական ֆայլերը փլեյերների վրա ձայնագրելու հնարավորությունը:

Այն ժամանակ ընկերությունը թողարկել էր սեփական ծրագրերը , որը պետք  է ապահովեր Apple-ի  օգտագործողների կողմից երգերի ներբեռնումը։ Սակայն շուտով Apple-ն հրատարակել է iTunes ծրագիրը եւ փակել է ipod ընկերության  հնարավորություները, հաղորդում է Lenta.ru-ն։

Դատական նիստի վերանայումից հետո Apple ընկերությունը ստեղծել է երաժշտական մենաշնորհ եւ սահմանափակել է օգտագործողների ազատ մուտքի հնարավորությունը։