Ճապոնիայում ավեիչ երկրաշարժի եւ ցունամիի զոհերի եւ վիրավորների թիվը անցել է 25 հազարից, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքը:
Ճապոնիայի ոստիկանության վերջին տվյալների համաձայն, աղետի զոհերի թիվը 9 487 է: Ավելի վաղ նշվում էր 9 400 զոհի եւ ավելի քան 14 700 անհետ կորածների մասին:
Շուրջ 360 հազար մարդ տարհանվել է աղետի գոտուց եւ բնակեցվել երկրի 14 պրեֆեկտուրաներում:
Ճապոնիայում մարտի 11-ին 8,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն ու դրան հաջորդած ցունամին ավերածություններ էին առաջացրել Հոնսյու կղզու Իվատե, Միյագի եւ Ֆուկուսիմա նահանգներում, որտեղ տասնյակ հազարավոր տներ ավերվել են, մոտ կես միլիոն մարդ անօթեւան է մնացել:
Ֆուկուսիմա նահանգում վթարվել էր ատոմակայանը, որի հետեւանքներն առայժմ չեզոքացնել չի հաջողվում:





























