Ճապոնիայի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ու ցունամիի հետեւանքով երկրում ծխախոտի դեբիցիտ է առաջացել:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Japan Tobacco ընկերությունը, որն իր մեծությամբ ամբողջ աշխարհում ծխախոտ արտադրող երրորդ ընկերությունն է, տուժել է երկրաշարժից ու ցունամիից: Արդյունքում խանութներից անհետացել են ծխախոտի շատ տեսակներ:

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվության համաձայն, Ճապոնիայում ծխում է տղամարդկանց 40 տոկոսը եւ կանանց 12 տոկոսը: