Կիրակի 73 չվերթ է չեղարկվել Բարսելոնայում իսպանական Iberia ավիաընկերության ցամաքում աշխատող անձնակազմի գործադուլի հետեւանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Europa Press-ին:

Ընդ որում՝ Իսպանիայի Զարգացման նախարարությունը պարտավորեցրել է Iberia-ին ապահովել ծառայությունների նվազագույն մակարդակը: Արհմիության վարկածով, Բարսելոնայի օդանավակայանում գործադուլն անցկացնելու մասին որոշումը կապված է աշխատակիցների գերծանրաբեռնվածության հետ ընկերության ղեկավարության հետ երկխոսության բացակայության ֆոնին:

Բարսելոնայի միջազգային օդանավակայանն Իսպանիայում խոշորագույն երկրորդն է Մադրիդում տեղակայված օդակայանից հետո: 2018 թվականին այն ընդունել է իր պատմության մեջ ռեկորդային թվով ուղեւորներ. կատալոնյան օդանավակայանի ծառայություններից օգտվել է շուրջ 50.1 մլն ճանապարհորդ: Այդ ցուցանիշը 6.1 անգամ ավելի բարձր է, քան 2017 թվականին էր գրանցվել։