Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:

WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0,72 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 58,47 դոլարի:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ սեպտեմբերյան մատակարարումներով աճել են 0,83 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 65,26 դոլարի: