Մյանմարի հյուսիս-արեւելքում մարտի 24-ին 7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Ծառայության տվյալներով, ցնցումներն արձանագրվել են տեղական ժամանակով ժամը 20:25-ին: Օջախը գտնվել է 229,4 կմ խորության տակ, իսկ էպիկենտրոնը` Չիանգրայ քաղաքից 111 կմ դեպի հյուսիս:
Ցունամիի վտանգի մասին չի հաղորդվում:





























