«Զվարթնոց» օդանավակայանում արդեն հասանելի են չվերթի ինքնուրույն գրանցման տերմինալներ: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջից:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված տերմինալների միջոցով այսուհետ հնարավոր է չվերթի համար ինքնուրույն գրանցվել:

Նշենք, որ տերմինալներից առայժմ կարող են օգտվել միայն «Աէրոֆլոտ» ընկերության այն ուղեւորները, որոնք ճամփորդում են ձեռքի ուղեբեռով»,- նշված է հայտարարության մեջ: