Հյուսիս-ատլանտյան դաշինքի մասնակից-երկրները համաձայնության են եկել Լիբիայի օդային տարածքում թռիչքազերծ գոտու ստեղծման  հարցի շուրջ` Լիբիայի քաղաքացիների պաշտպանության եւ  անվտանգության ապահովման համար: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Որոշումն ընդունվել է վեցօրյա բանակցություններից եւ այն բանից հետո, երբ դաշինքի միակ մահմեդական անդամը` Թուրքիան , համաձայնել է պլանի հետ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 17-ին ընդունած բանաձեւով նախատեսում էր Լիբիայի վրա թռիչքազերծ գոտու ստեղծում եւ Քադաֆիի ուժերի դեմ օտարերկրյա ռազմական օպերացիայի հնարավորություն: