Հորդանանի թագավոր Աբդուլա II-ի կողմնակիցները մարտի 24-ի երեկոյան հարձակվել են Ամմանում իշխանությունների դեմ բողոքող ուսնողների ճամբարի վրա:
Մարտի 24-ին Հորդանանի մայրաքաղաքում բողոքի ակցիա է անցկացվել: Մոտավորապես 500 մարդ պահանջել են «ռեժիմի բարեփոխումներ», պատասխանատվություն կաշառակերների նկատմամբ, իսկ հետո ճամբար են խփել քաղաքի հրապարակներից մեկում:
Երեկոյան ոստիկանությունը, փորձելով քանդել վրանային քաղաքը, անջատելի է հրապարակի լուսավորությունը: Օգտվելով խառնաշփոթից` ռեժիմի կողմակիցները քարեր են նետել ուսանողների ուղղությամբ, գրում է Lenta.ru-ն:
Վրանային ճամբարի վրա հարձակմանը մասնակցել է մոտ 50 մարդ: Նախնական տվյալներով` ուսանողների շարքում կան վիրավորներ: Ականատեսների վկայությամբ` ոստիկանությունը չի միջամտել կատարվածին:





























