Ստոկհոլմի արբիտրաժն արգելել է ВР-ի եւ «Ռոսնեվթի» գործարքը, որը նախատեսում էր ակցիաների փոխանակում եւ Արկտիկայի ընդերքի հետազոտման համատեղ աշխատանքների իրականացում: Այս մասին հայտարարել է AAR կոնսորցիումի ղեկավար Սթեն Պոլովեցը, ով ներկայացնում է ռուսաստանյան ТНК-BP բաժնետերերին:

Բրիտանական BP ընկերությունը հնարավորություններ կփնտրի «Ռոսնեվթի» հետ գործարքն իրականացնելու` չնայած  արբիտրաժի կողմից ժամանակավոր արգելանքին, նշվում է BP-ի հաղորդագրության մեջ:

Ընկերությունը մտադիր է ուսումնասիրել ակցիաների փոխանակումը համաձայնագրի մյուս պարմետրերից առանձին իրականացնելու հնարավորությունները: