Ամերիկացի միլիարդատեր եւ անշարժ գույքի արքա Դոնալդ Տրամպը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից պահանջում է երկրի քաղաքացիներին ցույց տալ իր ծննդյան վկայականի բնօրինակը: Մասնավորապես` նրան մտահոգում է այն, որ ոչ ոքի հայտնի չէ այն մարդկանց մասին, ովքեր պետության ղեկավարի շրջապատում եղել են նրա մանկության տարիներին: Ըստ միլարդատերի` դա կարող է վկայել այն մասին, որ Օբաման ծնվել է ԱՄՆ սահմաններից դուրս:

Տրամպը կարծում է, որ նախագահը թաքցնում է իր ծննդյան վկայականը, քանի որ այնտեղ կա ինչ-որ մի բան, որը կարող է դուր չգալ հասարակությանը: «Ես ուզում եմ, որ նա Ամերիկային ցույց տա իր ծննդյան վկայականը: Այնտեղ ինչ -որ բան կա, որը նա չի ուզում, որ բացահայտվի»,-հայտարարել է Տրամպը, գրում է РБК-ն:

Մասնավորապես` միլիարդատերը կասկածում է, որ Օբաման ծնվել է ԱՄՆ սահմաններից դուրս: Այս պարագայում կարող է կասկածի տակ դրավել նրա`  նախագահի պաշտոնում գտնվելու օրինականությունը: Միաժամանակ Հավայան նահանգի իշխանությունները բազմիցս են պնդել, որ Օբաման ծնվել է հենց իրենց նահանգում:

Նշվում է, որ Տրամպը հնարավոր է առաջադրվի 2012 թ. նախագահական ընտրություններում: