Ճապոնիայում երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհվածների պաշտոնական թիվը 9811 է: Ազգային ոստիկանական վարչությունը հայտարարել է, որ անհետ կորած է համարվում 17541 մարդ: 250 հազար մարդ անօթեւան է մնացել, գգում է Lenta.ru-ն:
Վերջին տվյալներով` աղետից տուժած Մինյագի նահանգում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է եւս 2 հազար մարմին: Ոստիկանությունը բազմիցս հայտարարել է, որ միայն այդ տարածքում զոհերի թիվը կարող է անցնել 15 հազարը:
Հնարավորություն չունենալով դիակիզել բոլոր մարմինները, իշխանությունները սկսել են հուղարկավորել զոհերին, ինչը բնորոշ չէ ճապոնացիներին:




























