Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են իրենց ատոմակայանների համատեղ ստուգումների մասին, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոյին:
Խոսքը գնում է ատոմակայանների ստուգումների պահանջների համաձայնեցման, նաեւ երկու երկրների փորձագետների` ատոմակայանների անվտանգության ստուգումներին մասնակցության մասին:
Համատեղ սթրես-թեսթերի անցկացման որոշումն ընդունվել է` հաշվի առնելով ճապոնական ատոմակայաններում վերջին վթարները:
«Ռոսատոմի» ղեկավարն ընդգծել է «Ֆուկուսիմայից» դասեր քաղելու անհրաժեշտությունը: Կիրիենկոն նշել է նաեւ, որ Ֆուկուսիմայի վթարը ցույց տվեց, թե որքան կարեւոր է ժամանակին շահագործումից հանել հին սերնդի ատոմակայանները եւ փոխարինել դրանք նորերով:





























