ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում երկրոդ գրառումն է արել զորանոցային խոհանոցի թեմայով։ Նա հրապարակել է լուսանկար, որտեղ զինվորի ափսեի վրա գրված է «մերսի»։
«Այս ափսե-գրառումը իրենց զորամասի ճաշարարանին թողել են Գեղարքունիքի մարզի N զորամասի զինվորները:
Լուսանկարը քիչ առաջ ինձ ուղարկեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:)
Հ.Գ. Զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգը այս պահին ներդրված է 8 զորամասում: Ծառայությունը մատուցվում է 6 տարբեր ընկերությունների կողմից: Նոր համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է»,- գրել է նա:




























