Պանամայի Ազգային սահմանապահ ծառայության եւ Կոլումբիայի ռազմածովային ուժերի համատեղ գործողության արդյունքում Կարիբյան ծովում ավելի քան 4.5 տոննա կոկաին է առգրավվել: Այս մասին հայտնել է EFE գործակալությունը՝ վկայակոլեչով Կոլումբիայի ՌԾՈՒ հայտարարությանը:
Կոլումբիայի զինվորական նավաստիները տեղեկատվություն են ստացել թմրանյութերի խմբաքանակի մասին, որը 5 կոլումբիացիներ տեղափոխել են արագընթացվ կատերով՝ շարժվելով Պանամայի ուղղությամբ:
Նավի գտնվելու մասին տվյալները փոխանցվել են Պանամայի սահմանապահներին, որոնք կասեցրել են մաքսանենգ բեռով նավը: Կատերում գտնվել է մոտ 4.57 տոննա կոկաին:
Քննության վարկածով՝ մաքսանենգները ուղեւորվել են Կենտրոնականա Ամերիկայի երկրներից մեկը: Նրանք ձերբակալվել են եւ փոխանցվել ոստիկանությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:




























